Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի իններորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հնդկաստանի ուժեղ ընտրանուն: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի արեցին:
Հաղթական միավորը իր թիմին բերեց չորրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը,որը պարտության մատնեց Կրիշնան Սասիկիրանին:
Այս հաղթանակից հետո Հայաստանը թիմային 15 միավորով բաժանում է 2-ից 5-րդ հորիզոնականները եւ անհատական միավորներով ընթանում է 4-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ