Հոկտեմբերի 3-ին լրատվական կայքերից մեկում «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել։ Բաժնի պետի հետաքննության գծով տեղակալը հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ։
Վերջինս ոստիկանության ծառայողին հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել․ ընդամենը վեճ է տեղի ունեցել հավաքված կանանցից մեկի հետ։ Ինքն այդ մասին տեղեկացրել է նաև ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին։ Շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը մտահոգության համար և խնդրել, որ այդ կապակցությամբ իրեն չայցելեն, ոչ էլ հրավիրեն ոստիկանություն։
ՀՀ ոստիկանություն