Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի դեսպանը խոսեց միասնականությունից, իրավունքից եւ ազատությունից (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 03,2018 22:00

Հոկտեմբերի 3-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը տոնում է Գերմանիայի միասնության օրը: Այս տարի Գերմանիայի դեսպանությունը տոնը նշանավորեց պաշտոնական ընդունելությամբ եւ գերմանացի հայտնի նկարիչ Հերբերտ Մայերի «Ովքեր ենք» մենք խորագրով ցուցահանդեսի բացմամբ:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն ասաց, որ ինքն ու տիկինը որոշել են Գերմանիայի միասնության օրը առանձնահատուկ կերպով նշել: Ապա` խոսելով 28 տարի առաջ կայացած իրադարձության մասին՝ դեսպանն ասաց, որ այսօրվա Գերմանիան միասնության ու միասնականության առումներով նոր մարտահրավերների առջեւ է կանգնած:

Դեսպանի խոսքով, ժամանակակից դինամիկ ժողովրդավարությունը սնվում է բազմակարծությունից եւ ավելի լավ քաղաքական լուծումների համար մղվող մշտական պայքարի: Նա անդրադարձավ փախստականության խնդրին:

Ասաց նաեւ, որ իրենց ազգային օրհներգում հնչող միասնականություն, իրավունք եւ ազատություն հասկացությունները կարեւոր են իր երկրի համար: Ընդգծեց, որ եւ Գերմանիայի ու նրա ժողովրդի համար միշտ լավ է եղել այն ժամանակ, երբ հավասարաչափ պայքարել են հանուն այդ երեք սկզբունքների:

Հավելենք, որ միջոցառման ժամանակ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը կատարեց Բախի ստեղծագործություններից, իսկ «Գեղարդ» համույթը՝ ՀՀ եւ Գերմանիայի օրհներգերը:

Ինչ վերաբերվում է Հերբերտ Մայերի «Ովքեր ենք» մենք խորագրով ցուցահանդեսին, այն Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի մինչեւ դեկտեմբերի 3-ը: Ցուցահանդեսը նախաձեռնել եւ Հայաստան է բերել «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը՝ Երեւանի Գյոթե կենտրոնի եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031