Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը ՄԻԱՎ-ն է, ոչ թե մարդը

Հոկտեմբեր 03,2018 18:54

ՄԻԱՎ-ի հակազդման ազգային կոնսորցիումը, որի կազմում են  «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ը, «Ներուժ զարթոնքի» ՀԿ-ը և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ը հոկտեմբերի 2 -ին կազմակերպել էր ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերին նվիրված «ՄԻԱՎորենքՋանքերը» ազգային կոնֆերանսը:

«ՄԻԱՎորենք ջանքերը» կոնֆերանսի նպատակն է Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող բնակչության խնդիրների վերհանումը, դրանց լուծման ուղիների որոնումը:

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել են հետազոտություններ, միջազգային և տեղական փաստաթղթերի ուսումնասիրություններ. մասնավորապես, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում երկրում արձանագրված հաջողություններն ու դրանցում ՁԻԱՀ-ի կենտրոնի դերը, ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց, ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել ռիսկային խմբերի հանդեպ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խտրականության դրսեւորումների ուսումնասիրություն, ՄԻԱՎ-ի իրավակարգավորման արդի խնդիրները ՀՀ-ում, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության եւ խորհրդատվության, լաբորատոր ախտորոշման, Հակառետրովիրուսային դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի բուժման եւ կանխարգելման վերաբերյալ ՀՀ 2017թ.ի եւ ԱՀԿ 2015, 2016թթ ուղեցույցերի համեմատական վերլուծություն

Կոնֆերանսին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

«Իրական աշխարհ, Իրական մարդիկ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031