Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանապատվությունը, կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել, թասիբը, մեզ շատ բաներում պակասում է. Մարինա Խաչատրյան

Հոկտեմբեր 03,2018 18:05

«Արժանապատիվ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

«Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մարինա Խաչատրյանը «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողներ հետ հանդիպմանը վստահեցրեց. «Մենք պարտավոր ենք մեր գիտելիքները ներդնել մեր երկրի զարգացման մեջ: Ուզում ենք մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ այդ դեպքում ավելի լավ կարող ենք իրագործել այն ծրագրերը, որոնք նախանշել ենք»:

Մարինա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ կուսակցությունն ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ցենտրիստական՝ մի քիչ ավելի ձախակողմյան. «Ներկայիս իշխանության՝ կառավարության գործողություններում կան բաներ, արարքներ, որոնց մենք կողմ ենք: Լավ տեղեկացված ենք, որ լուրջ գործընթացներ են գնում պաշտպանական, արտաքին քաղաքականության ոլորտում, բայց բաներ կան, որ ստիպում են չընդդիմանալ մեր կառավարությանը, չքարկոծել: Սակայն մենք բազմաթիվ ոլորտներում ոչ կայուն իրավիճակ ենք տեսնում՝ բժշկություն, մշակույթ, տնտեսություն և այլն»:

Aravot.am-ի հարցին՝ Երկիր Ծիրանի կուսակցությունից դուրս գալը և Զարուհի Փոստանջյանի հետ տարաձայնություննե՞րը նաև խթանեցին, որ իր կուսակցությունը հիմնի, Մարինա Խաչատրյանն արձագանքեց. «Դա իմ անհատական կուսակցությունը չէ, այլ մեր նախաձեռնող թիմի կուսակցությունն է: Իմ ընկերները, ինձ շրջապատող մարդիկ, որոնք ունեն նմանատիպ գաղափար, մոտեցում, բոլորս միախմբվեցինք ու որոշում կայացրինք հիմնել մեր քաղաքական ուժը: Բոլորովին կապ չունի, թե ինչ գործընթացներ տեղի ունեցան սեպտեմբերի սկզբին: Այդ պրոցեսները մեր որոշման հետ կապ չունեն: Հրավիրում ենք բոլորին, որոնք կիսում են մեր գաղափարները, համագործակցության»:

Հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ է համագործակցել նաև Զարուհի Փոստանջյանի՝ «Երկիր Ծիրանիի» հետ, Մարինա Խաչատրյանն ասաց, որ հրավիրում են քաղաքացիներին համագործակցության և հավելեց. «Իմ հեռանալը Ձեր նշած կուսակցությունից պայմանավորված էր սկզբունքների տարաձայնությամբ: Բնական է, եթե դրանք տարբեր են, ապա մենք չենք կարող համագործակցել, սակայն հանուն հայրենիքի,  մենք շատ բանի ենք պատրաստ»:

Կուսակցության կարգախոսն է «Մեր առաջնորդը մեր հայրենիքի շահն է, կուսակցությունը չի ունենալու նախագահ. ղեկավարումը լինելու է կոլեգիալ»:

Դառնալով կուսակցության անվանմանը՝ Մարինա Խաչատրյանը փաստեց ՝ արժանապատվությունը, կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել թասիբը մեզ շատ բաներում պակասում է, ուստի կուսակցությունը ստեղծվել է այն գաղափարների հիման վրա, որ արտաքին հարաբերություններում մեր երկիրը ստորադաս դիրքից դառնա արժանապատիվ, մեր հայրենիքում քաղաքացիներն ապրեն արժանապատիվ պայմաններում, չունենանք մեկ միլիոնից ավել աղքատություն, որ յուրաքանչյուր երրորդ երեխան արժանապատիվ կյանք ունենա, ոչ թե սոված մնա, ստանանք արժանապատիվ կրթություն, աշխատող մարդիկ ստանան արժանապատիվ աշխատավարձ, որ բժշկի և ուսուցչի աշխատանքը արժանապատվորեն գնահատվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այո, թասիբի մասին լաւագոյն դասեր տուողը՝ ուրիշների վրայ – բառացի՛օրէն -կղկղանք թափողն է, քաղաքական հաշիւներով… կեցցէ…

    յետոյ ալ, առաջին պատեհութեամբ, լքելու համար այն անձը որու շնորհիւ է միայն որ ոեւէ մէկը տեղեակ է իսկ իր գոյութենէն…

    թասիբը, այս է, խոխեք… լաւ սովորեցէք…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031