Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ՀԱՊԿ անդամ կամ թեկուզ դիտորդ». Փաշինյան

Հոկտեմբեր 03,2018 18:22

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց. «Երեկ հայտարարությունների ժամին ես բարձրաձայնեցի խնդիր՝ կապված Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների հետ, արդյոք հաստատվե՞լ է այն օպերատիվ կապը, որի մասին դուք խոսում էիք Դուշանբեից վերադառնալուց հետո Ադրբեջանի նախագահի հետ եւ արդյոք հասցրե՞լ եք ճշտել Բերդավանի բնակիչ Կարենի հետ կապված որեւէ նորություն»:

Ինչ վերաբերում է Ալիեւի հետ օպերատիվ կապին, վարչապետը պատասխանեց, որ այս պահի դրությամբ այն դեռ հաստատված չէ. «Աշխատանք է արվում այդ ուղղությամբ, ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակը անհամեմատ ավելի հանդարտ է: Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք եւ այդ տեղեկանքը կարող ենք փոխանցել ձեզ, որպեսզի դուք նաեւ այդ հարցերի պատասխանները ստանաք»:

Աշոտյանը նաեւ հարցրեց՝ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամության հետ կապված կա՞ որոշակի գործընթաց եւ ինչպիսի՞ն է Հայաստանի տեսակետը, եթե անգամ այդ գործընթացը այս պահին չկա: Վարչապետը պատասխանեց. «Այդպիսի պաշտոնական որեւէ գործընթաց չկա, այդ մասին կան հրապարակումներ, կան խոսակցություններ եւ սրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է՝ նման հարցերը լուծվում են կոնսենսուսով եւ բնականաբար, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում եւ ստեղծված հարաբերությունների պայմաններում անիմաստ է նույնիսկ այս հարցի վերաբերյալ խոսելը, որովհետեւ Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ թեկուզ դիտորդ»:

Աշոտյանը նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք նորություններ կա՞ն Սիրիայում հայկական զորախմբի տեղակայման գործընթացի կազմակերպման հետ կապված: Փաշինյանը պատասխանեց՝ «Սիրիայում զորախումբ չի տեղակայվում, տեղակայվում է հումանիտար ականզերծման եւ բժշկական առաքելություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031