Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին հերթին բնակարանները տրվելու են հաշմանդամներին եւ զոհված ազատամարտիկների անօթեւան ընտանիքներին». Դավիթ Տոնոյան

Հոկտեմբեր 03,2018 17:32

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարցրեց՝ մոտ 1000 թոշակառու եւ 4000 գործող սպաներ այս պահին սպասում են բնակարաններ ստանալու: Ի՞նչ վիճակում է այս խնդիրը: Նա նաեւ հետաքրքրվեց՝ շատ է 37 տարեկանում զինծառայությունը լքող սպաների թիվը, մենք ի՞նչ պլաններ ունենք այս մարդկանց շահագրգռելու բանակում պահել:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է բնակարաններին, այս պահին խնդիրը քննարկվում է կառավարությունում, որպեսզի ձեւաչափը կարողանանք գտնել: Այս պահին շինարարություն է ընթանում եւ առաջին հերթին բնակարանները տրվելու են հաշմանդամներին եւ զոհված ազատամարտիկների անօթեւան ընտանիքներին»:

Ինչ վերաբերում է սպաների՝ բանակը լքելուն՝ Գորգիսյանն ասաց, որ նրանք նախընտրում են տաքսի քշել, քան բանակում ծառայել: Տոնոյանը պատասխանեց, որ այս պահին այդ գործընթացը հնարավորինս կասեցված է, զորացրումները չեն իրականացվում պարտադիր անմիջապես տարիքը լրանալուց հետո:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031