ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցում տարածված սույն նկարն արվել է 2011 թվականին, երբ Զորաց քարեր պատմամշակութային արգելոցից 400-500 մետր հեռավորության վրա ստեղծվում էր հնավայրի ՝ չափերով ավելի փոքր մակետը (կրկնօրինակը): Այսինքն, ներկայացված նկարը որևէ առնչություն չունի Զորաց քարեր հուշարձանի հետ:
Անզեն աչքով տեսանելի է , որ այդ քարերը բնօրինակը չեն. դրանք կտրվել են, քարերի վրա բացվել են անցքեր, որպեսզի բնօրինակին նման լինեն:
Եվս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ չճշգրտված տեղեկատվություն տարածելուց:
ՀՀ մշակույթի նախարարություն