Լոնդոնի «Արսենալ»-ն արդեն մեկնել է Բաքու, որտեղ Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում կմրցի «Ղարաբաղ»-ի հետ:
Թիմի հետ Ադրբեջան չի մեկնել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով մնացել է Լոնդոնում:
Խաղին Հենրիխ Մխիթարյանի չմասնակցելուն անդրադարձել է ադրբեջանական «Ղարաբաղ» թիմի մարզիչ Քուրբան Քուրբանովը: Նա մասնավորապես ասել է. «Չէինք ցանկանա, որ այսպես ստացվեր: Սակայն պատերազմում հարազատներին կորցրած մարդիկ կարող էին նրան վատ վերաբերվել: Խաղի տեսակետից բնականաբար ոչ, սակայն նմանատիպ հարցերի առկայության դեպքում նրա չգալը ավելի նպատակահարմար է»:
Աղբյուր` Ermenihaber.am