Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան. «Կան հողեր, որոնք գրանցված չեն, եւ կարող է հանքեր լինեն, կարող է՝ ոչ»

Հոկտեմբեր 03,2018 16:14

Անշարժ գույքի կադաստրում հայտնաբերվել են խախտումներ գյուղատնտեսական հողերի գրանցման գործընթացում:

Այսօր իր պաշտոնավարման 50 օրը լրանալու կապակցությամբ հրավիրված ասուլիսին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասաց՝ օրինակ` խաղողի այգիները գրանցում են որպես արոտավայրեր, որպեսզի հողի հարկը ցածր լինի:

Մինչ գյուղատնտեսական հողերի գրանցման գործընթացում բացահայտումներին անցնելը, Պետրոսյանը ներկայացրեց, թե ինչպիսի կոռուպցիոն մեխանիզմներ են գործել կադաստրում:

Ստվերային գյուղատնտեսության մասին դեռեւս օգոստոսին, կառավարության նիստերից մեկում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սարհատ Պետրոսյանն ասաց, որ այս դեպքում համայնքը պետք է ստիպի սեփականատիրոջը, որպեսզի խաղողի այգի գրանցի, ոչ թե արոտավայր:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք այդ դեպքերը կատարվել են համայնքապետերի հետ համաձայնությամբ, Պետրոսյանն ասաց՝ կան նման դեպքեր:

Եվ այսպիսի դեպքերը՝ երբ մշակովի հողատարածքները, ցանքատարածքները որպես արոտավայր են գրանցում, ամենաշատը հայտնաբերել են Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերում, նաեւ Արարատի:

Ըստ Պետրոսյանի՝ 2 տեսակի ստվերային հողեր կան. օրինակ՝ հողեր, որոնք որեւէ համայնքում գրանցված չեն, որեւէ մեկի սահմաններում չի, եւ դրանք կարող են լինել մշակովի հողեր, կարող է՝ ոչ, կարող են հանքեր լինեն, կարող են՝ ոչ:

Մանրամասն՝ տեսանյութում

Սարհատ Պետրոսյանն ասաց, որ օդալուսանկարահանում են նախատեսում եւ արդեն 2019 թվականին ամբողջությամբ արձանագրելու են ամեն ինչ, ինչ կա Հայաստանում:

«Կադաստրի կոմիտեի ավտոմեքենաների 55%-ը երկու շաբաթ առաջ վերադարձրեցինք պետությանը, մեքենաների կեսից ավելին պետք չէր մեզ: Տարեկան մոտ 40 միլիոն դրամ խնայել ենք»,-ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ ոլորտում իրականացվող օպտիմալացումը չի նշանակում, որ աշխատակիցներին ուղղակի կրճատելու են., բայց կան աշխատակիցներ, որոնք պարտադիր պետք է կրճատվեն.« Իմ հերթական շոկերից է՝ ուղղակի պատահական մարդիկ, պատահական տեղերում աշխատում են, իրենք ոչ միայն չեն տիրապետում ոլորտին, այլ ուղղակի այնտեղ են, որովհետեւ պետք է լինեին այնտեղ, այնտեղ են ինչ-որ մեկի պատճառով: Այդ տեսակետից փորձում ենք լուծել խնդիրը, որ պատահական մարդիկ չհայտնվեն ու ստանան աշխատավարձեր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031