Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ տրամաբանական է, որ այս ընտրությունները պետք է հնարավորինս շուտ լինեն». Հովհաննես Իգիթյան

Հոկտեմբեր 03,2018 15:39
Hovhannes Igityan

Ըստ քաղաքագետ Հովհաննես Իգիթյանի՝ այսօր ԱԺ արտահերթ ընտրությունների մեկ պատճառ կա՝ խորհրդարանը չի համապատասխանում հասարակության պահանջներին:

«Գաղտնիք չէ, որ այս Ազգային ժողովը ձևավորվել է ընտրակաշառքների ադմինիստրատիվ եւ այլ միջոցների ձևով քաղաքական այլ իրավիճակում և այսօր այն խոչընդոտ է Հայաստանի զարգացման համար»,-«Հենարան» ակումբում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը:

ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ անելու նախագծին կողմ քվեարկելու 67 պատգամավորի քայլը քաղաքագետը մեկնաբանեց նրանց՝ աշխատանքը չկորցնելու մտավախությամբ. «Երեւի թե մտածում են՝ աշխատատեղ կկորցնեն ու մտավախություն ունեն, որ չեն կարող աշխատել խորհրդարանից դուրս, այլ կերպ չեն պատկերացնում կյանքը»:

Հովհաննես Իգիթյանը լրիվ բնական է համարում ժողովրդի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի:

«Շատ տրամաբանական է, որ այս ընտրությունները պետք է հնարավորինս շուտ լինեն, քանի որ հնարավոր չէ զարգացնել հանրապետությունը. եթե ամենակարևոր իշխանություններից մեկը՝ Ազգային ժողովը չի աշխատում»:

Հարցին՝ եթե արտահերթ ընտրությունները դեկտեմբերին կայանան, քաղաքական բոլոր ուժերը կլինե՞ն հավասար պայմաններում, բանախոսը պատասխանեց, որ քաղաքական ուժերը այսօր չեն ստեղծվել և իհարկե՝ նրանք կլինեն պատրաստ. «Քաղաքական գործիչները ձևավորվում են ժամանակի ընթացքում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031