Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան 26-ի այգին ավելի լավն է

Հոկտեմբեր 03,2018 15:27

Խորհրդարանի այգու տարածքը այսօրվանից մասամբ հասանելի կլինի քաղաքացիների համար: Այսօր առաջին անգամ Ազգային ժողովի դարպասները բացվել են: Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովի դռները բացելու նախաձեռնության մասին հայտարարել էին «Ելք» խմբակցության պատգամավորները:

Քաղաքացիներից շատերի համար անակնկալ է եղել, երբ տեսել են, որ ԱԺ-ի դարպասները բաց են, մարդիկ մտնում էին, պտտվում, հիանում, նկարվում: Անգամ գյումրեցի բողոքավոր ազատամարտիկն իր բողոքն է տեղափոխել խորհրդարանի շենքի այգի:

Մեզ հետ զրույցներում մի խումբ երիտասարդներ սկսեցին համեմատություն անել Բաղրամյան 26-ի այգու հետ: Իրենց կարծիքով՝ այն ավելի լավն է: Երիտասարդներից մի քանիսն էլ տարակուսած էին, քանի որ Ազգային ժողովի այգին փակ դարպասներից այնկողմ իրենց ավելի գրավիչ է թվացել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031