«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն այսօր դատարանում հայտարարեց, որ հացադուլ է սկսելու ու կշարունակի այնքան ժամանակ, մինչեւ իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը չփոխվի:
Նա նաեւ դիմեց դատախազներին՝ պահանջելով, որ իրենց այսուհետեւ «ամբաստանյալով» չդիմեն:
Պավել Մանուկյանը չբացառեց, որ հաջորդ դատական նիստին դատարան չի գալու ու հրաժարվեց իր պաշտպանից՝պատճառաբանելով, որ իր փաստաբան Շահբազյանը խարդախ է. «Իմ ընկերն է եղել նախկինում, բայց 30 տարվա ընկերները խարդախ դուրս եկան, լինում է, չէ՞»:
Հացադուլ սկսելու մասին հայտարարեց նաեւ Արմեն Բիլյանը նույն պահանջով՝ իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխելու մասին:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ