ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելով, խորհրդարանը ըստ էության ոչ թե կանխեց, այլ արագացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը:
Ազգային ժողովի դիմաց երեկ տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիան ցույց տվեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները այլընտրանք չունեն:
Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի սահմանադրության շրջանակում և արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում՝ նոր ընտրական օրենսգրքով: Դա նախադրյալներ կստեղծի երկրի բնականոն զարգացման համար և կնպաստի անհրաժեշտ փոփոխությունների իրականացմանը: