Այս պահին իրականացվում են ստուգումներ և մենք, նպատակահարմարությունից ելնելով, ստուգումների արդյունքների վերաբերյալ կհաղորդենք: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ոստիկանության լրատվական ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի (լուսանկարում) հոր ինքնասպանության վերաբերյալ տարածված տեղեկություններին:
«Ստացվել է ահազանգ, անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, և ներկայումս համապատասխան ստուգումներ են իրականացվում: Ստուգումների արդյունքներից ելնելով` որոշում կկայացավի հետագա ընթացքի և քրեական գործ հարուցելու անհրաժեշտության վերաբերյալ»,- հայտնել է Ֆ. Հարությունյանը:
Արցախի ոստիկանության հրապարակած տեղեկության համաձայն. «Հոկտեմբերի 2-ին ժամը 23:45-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Գ.- ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել է այն մասին, որ նույն օրը Մարտունի քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ 1952թ.-ին ծնված Վ.Գ.-ին պարանով կախված վիճակում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վ. Գ.-ն նույն օրը իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Սուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ