Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ադեկվատ ժամկետ է աշնան վերջ ունենալ ԱԺ արտահերթ ընտրություններ». Նաիրա Զոհրաբյանի հիմնավորումը

Հոկտեմբեր 03,2018 14:27

«Ծառուկյան» խմբակցությունը երեկվանից փորձում է պատճառներ գտնել, թե ինչու չպետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին: Փաստարկներից մեկը, ինչպես այսօր նաեւ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, այն է, որ կառավարության ծրագրում Փաշինյանը նշել է, որ մեկ տարվա ընթացքում պետք է լինեն ընտրությունները, մյուս փաստարկն այն է, որ «Ընտրական օրենսգիրքը» պետք է փոխել եւ երրորդ փաստարկն այն է, թե կուսակցությունները պետք է ադապտացվեն, պատրաստվեն, մոբիլիզացնեն իրենց ուժերը:

«Ընտրական օրենսգրքի» հետ կապված երեկ վարչապետն ասել է, որ այն արդեն պատրաստ է եւ սեղմ ժամկետում կընդունեն: Ինչ վերաբերում է մյուս երկու փաստարկներին, դրանք ի չիք են լինում, երբ հիշում ենք «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ այս տարվա մայիսի 23-ին լրագրողներին տված հարցազրույցը, որտեղ Նաիրա Զոհրաբյանը պնդում, հիմնավորում է, թե ինչու է պետք արտահերթ ընտրություններն անցկացնել շատ շուտ, անգամ ոչ թե դեկտեմբերին, այլ մինչեւ աշնան վերջ:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Շատ ադեկվատ ժամկետ է աշնան վերջ ունենալ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որովհետև ստեղծված քաղաքական ոչ ստանդարտ իրավիճակը պետք է հանգուցալուծվի: Իսկ հանգուցալուծման միակ իրավական տարբերակը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որովհետեւ պարբերաբար խորհրդարանում կարող են լինել քաղաքական եւ ինչու չէ՝ նաեւ սահմանադրական ճգնաժամեր»:

Հարցին՝ ՀՀԿ-ին կարծես ձեռք է տալիս այս իրավիճակը՝ խորհրդարանում պահպանել մեծամասնություն, չե՞ն խոչընդոտի՝ նա պատասխանեց. «Եթե խոհեմ լինեն, չեն խոչընդոտի»:

Նա խորհուրդ էր տալիս չուշացնել, շուտ սկսել քննարկումներ ու արտահերթի հարցը լուծել, որովհետեւ սահմանադրության հայրերը, ովքեր ձեւել էին սահմանադրությունը ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի համար, արել են ամեն ինչ, որ հնարավորինս տուպիկային իրավիճակներ ստեղծեն խորհրդարանի լուծարման եւ արտահերթի գնալու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031