Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսի ժամանակ պատասխանելով հայաստանյան վերջին իրադարձությունների վերաբերյալ «Ազատություն» ռ/կ-ի հարցին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ասաց, որ որպես Հայաստանում դեսպանություն ունեցող երկիր` հետեւում են իրադարձություններին, սակայն խառնվելու իրավասություն չունեն:
«Մենք հավատ ենք տածում առ այն, որ Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Եկող շաբաթ ողջ աշխարհը պետք է հանդիպի Երեւանի հետ: Հայաստանի համար դա պատմական իրադարձություն է, եզակի հնարավորություն` կապ հաստատելու ֆրանկոֆոն մնացյալ աշխարհի հետ, եւ մենք հավատում ենք, որ այս իրադարձությունները լավագույնս կընթանան Հայաստանում»,-հավելեց դեսպանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ