ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը, խոսելով երեկ վարչապետի հետ արտահերթ ընտրությունների հետ կապված բանակցությունների մասին՝ ասաց, որ ոչ մի բան էլ չեն պայմանավորվել»:
Առավոտյան ԱԺ նիստը չէր կայացել, քվորում չկար, հարցին՝ պատգամավորները վախեցե՞լ են հանրային ճնշումից, դրա՞ համար չեն եկել նիստի՝ Գալուստ Սահակյանը հեգնեց. «Հա, դե ինձ չե՞ք տեսնում վախվորած..Գիշերը 3.30-4-ին են գնացել ԱԺ-ից»:
Մեր հարցին՝ ձեր գնահատմամբ՝ բանակցություններին ի՞նչ է եղել՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Որեւէ բան հնարավոր չի բանակցել: ԱԺ-ն որոշում է կայացրել իրենց բերված օրինագծով, որ մեկ տարի հետո պետք է լինի արտահերթը, դա պետք է լիներ մայիս ամիսը: Հիմա ասում են արագացրեք, որովհետեւ երկրի տնտեսությունը քայքայվում է էս ճանապարհով: Ես էլ ասում եմ՝ էս 5 ամիս է, մի մարդ թող դրսից գար, ինչ-որ տնտեսության համար մի բան դներ»:
Մեր հարցին՝ արտահերթը ասում են ազգային պահանջ է՝ ժողովրդի պահանջ, իսկ ՀՀԿ-ն չի ուզում կատարել ժողովրդի պահանջը՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ժողովրդի պահանջը ես շատ լավ եմ հասկանում եւ ես չեմ կարծում, որ ինչ-որ մի մարդ պիտի ծնվի մեզանում, որը ժողովրդի պահանջով կարողանա իր կարողությունները ներկայացնել ժողովրդին: Ժողովրդի պահանջով ես այսօր ԱԺ պատգամավոր եմ»:
Հարցին՝ եթե արտահերթ ընտրություններ լինեն, մտավախություն ունեք, որ չե՞ք լինի էլ պատգամավոր՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դրսում էլ լինենք, էլի լավ կլինի»:
Մեր հարցին՝ ինչի՞ց է վախենում ՀՀԿ-ն, թող լինեն արտահերթ ընտրություններ, կարո՞ղ եք՝ 60 տոկոս ձայն կհավաքեք, էլի մեծամասնություն կլինեք՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իրական ՀՀԿ-ականները երբեք վախ չունեն, դրանք այն մարդիկ են, որ սովետի ժամանակ կարողացել են իրենց խնդիրները դնել Սովետական միության առջեւ: Հայաստանը ինչքան մեծ զարգացում ունենա, բնականաբար, ՀՀԿ-ն պետք է լինի այդ զարգացման կենտրոնում: Անհնար բան է, որ առանց ՀՀԿ-ի հնարավոր լինի որոշակի առաջընթաց մեր պետության համար, որովհետեւ միայն Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ մարդ չկա, մեկ հոգով հնարավոր չէ ինչ-որ բան անել»:
Գալուստ Սահակյանը հայտարարեց՝ «Ինչ կանենք, չենք անի՝ ՀՀԿ-ն մինչեւ վերջ ոտքի վրա է լինելու»:
Մեր հարցին՝ ենթադրենք, ձեր A պլանը ձախողվեց, ունի՞ ՀՀԿ-ն պլան B, ի՞նչ պետք է անեք հետո՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մեր պլանը զերոն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ