Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել է տեսակետ, որ ի՞նչ է եղել, եկեք ջենթլմենական պայմանավորվածություն անենք ու տեր լինենք, պարտադիր չի, որ հուշագիր լինի». Մելքումյան

Հոկտեմբեր 03,2018 13:17

«Երեկ մենք որեւէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, փաստորեն, լսել ենք տեղեկատվություն, թե ինչ է պատրաստվում կառավարությունն անի, ինչ մտադրություններ ունի», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա ասաց, որ հանդիպման ընթացքում կառավարությունը, քննարկելով ու լսելով հակափաստարկները, մնաց իր կարծիքին. «Ընտրությունները նախապատրաստվում է դեկտեմբեր ամսին»:

Միքայել Մելքումյանն ասաց, որ տարբեր հարցերի շուրջ խոսակցություններ եղել են, բոլոր թեմաներով խոսել են. «Վերջնական բան չի եղել: Որպեսզի դա մերկապարանոց չհնչի, պայմանավորվել ենք, որ շփումները շարունակենք»: Հարցին՝ ձեր տեսակետները փոխվե՞լ են հանդիպումից հետո՝ Մելքումյանը պատասխանեց, որ ժամանակը կարճ էր. «Մենք մեր տեսակետին ենք մնում, որ այն, ինչ պայմանավորվել էինք կառավարության ծրագրի ձեւակերպման ժամանակ՝ մինչեւ մայիս-հունիս նոր լինի»: Նա նշեց, որ ադապտացիայի շրջան է պետք, որ կուսակցությունները պատրաստվեն ընտրությունների՝ նոր խաղի կանոններով, պետք է ԸՕ-ն փոխվի:

Հարցին՝ եթե նման գիշերային քվեարկության գնացիք ու արտահերթ նիստ արեցիք, արագ ընդունեցիք ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունը, հնարավոր չի՞ նման կարճ ժամկետում էլ Ընտրական օրենսգիրքը ընդունեք ու արտահերթի գնաք՝ Մելքումյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է այս աշխարհում, եթե դրա ցանկությունը կա»:

Մեր դիտարկմանը, որ ԲՀԿ-ն հայտարարում էր, որ վարչապետի հետ է, թեկնածու չեն առաջադրելու, Մելքումյանը պատասխանեց, որ առանձին գործիչներ գուցե ասել են, բայց նման որոշում ԲՀԿ-ն չունի: Նա ասաց, որ բանակցությունները շարունակվում են, կքննարկվեն, երբ պաշտոնական տեսակետ ունենան՝ կասեն. «ԲՀԿ-ն պաշտոնական որոշում չունի: Եղել Է տեսակետ, հնչել է, որ ի՞նչ է եղել, եկեք ջենտլմենական պայմանավորվածություն անենք ու տեր լինենք, պարտադիր չի, որ հուշագիր լինի, կառավարությունը, որ ձեւավորվել էր, չկար հուշագիր, բայց գործում էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031