Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո բախումներ կլինեն, կարծում է Արա Պապյանը. «Ա1+»

Հոկտեմբեր 03,2018 12:27

Նիկոլ Փաշինյանի առաջարկը հրաժարականի պահանջով, լուրջ վտանգներ է պարունակում։ Երբ ինքը հրաժարական տվեց, մյուս ուժերը  չեն պահելու եւ վարչապետի այլ թեկնածու են առաջադրելու։ Անդրադառնալով երեկ տեղի ունեցած հանրահավաքին եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասաց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

«Ես անձամբ կողմ եմ, որ այս հարցը լուծվի հանրաքվեի միջոցով։ Եթե խորհրդարանի արտահերթ ընտրությունները ձմռանը լինեն, դժվար կլինի բոլորի համար։ Նախկին իշխանությունները սադրանքներ կփորձեն անել, քանի որ բոլոր լծակները դեռ հանրապետականների ձեռքն են՛ գազ, լույս։ Սահմանին իրավիճակը կլարվի։ Դրա համար եմ ասում,որ հարցը լուծվի հանրաքվեի միջոցով, որ երկու տարի հետո նորից ընտրություններ լինեն, ոչ թե հինգ տարի մնան ԱԺ-ում»,-ասաց Պապյանը։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո բախումներ կլինեն, կարծում է Արա Պապյանը.

«Նրա հրաժարականից հետո, եթե նախկին իշխանություններն իրենց թեկնածուին առաջադրեն, բախումներ կլինեն եւ Փաշինյանը չի կարողանա զսպել ժողովրդին։ Իմ կարծիքով նախկին իշխանությունների հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Կամ կլինի մեկը, ում հավանություն կտա Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Արա Պապյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031