Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նիստը չտապալվեց. Քվորումն ապահովված է, օրենքները՝ ընդունված

Հոկտեմբեր 03,2018 12:24

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նիստը առավոտյան չկայացավ, որովհետեւ քվորում չկար: 3 ժամվա ընթացքում եթե այդպես էլ անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեին, նիստը չէր կայանալու: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ սպասում են «Ելքի» պատգամավորներ Լենա Նազարյանին ու Ալեն Սիմոնյանին, որոնք առավոտյան եկել, գրանցվել են, բայց եթե հիմա քվեարկությունների չմասնակցեն, օրենքները չեն անցնելու, իսկ այդ օրենքները ԱԺ է բերել կառավարությունը:

Քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում անհրաժեշտ 53 պատգամավորների թիվն ապահովվեց ու անցան քվեարկությունների:

Ընդունվեցին երեկ քննարկված օրինագծերը՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին», Ազատ տնտեսական գոտու մասին, Գազի սակագնի հետ կապված ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին ԱԺ որոշումը եւ այլն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031