Սիրելի՛ հայրենակիցներ,
Թողնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ կուսակցությանը երկրի համար այս վճռորոշ պահին ինձ վստահելու և նախարարի պաշտոնում առաջարկելու համար։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահին, կառավարության բոլոր անդամներին, ԱԺ պատգամավորներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և իհարկե գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին, հողի մշակներին, ձեռնարկությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին այս 4,5 ամսվա համատեղ աշխատանքի համար։
Թե՛ որպես նախարար, թե՛ որպես մարզպետ և փոխնախարար աշխատել եմ՝ առաջնորդվելով իմ սկզբունքներով, չխուսափելով պատասխանատվությունից ու նախաձեռնություն ցուցաբերելուց, ներդնելով իմ գիտելիքների ու փորձի ողջ պաշարը։
Թերևս այսքանը։ Լավ եղեք։
Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գյուղատնտեսության նախկին նախարար