Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ախալցխացիները ծաղիկներ խոնարհեցին Ազնավուրի հիշատակին. akhaltskha.net

Հոկտեմբեր 03,2018 12:10

Հոկտեմբերի 2-ին Ախալցխայի շրջանի մի խումբ բնակիչներ բարձրացան Ռաբաթի ամրոց եւ Շառլ Ազնավուրի աստղի մոտ ծաղիկներ խոնարհեցին նրա հիշատակին։ Մարդկանց վիշտը ու կորուստը մեծ էր, քանզի Ազնավուրը մեծ հայ եւ համաշխարհային նշանակության աստղ լինելուց բացի նաեւ արմատներով Ախալցխացի էր ու տվյալ քաղաքի պատվավոր քաղաքացի։

«Ազնավուրը այնպիսի մարդ էր, որ ամբողջ աշխարհի համար է սուգ եւ ոչ միայն մեզ համար։ Իհարկե մեզ համար ավելի ծանր է ու առավել շատ ենք մտահոգված, որ նման հայրենասեր զավակին կորցրինք, բայց շնորհակալ ենք, որ նա այդքան ապրեց։ Կարծես երեկ էր, որ մենք այս ամրոցում նրա համերգին էինք նստած»,-ասում է բանաստեղծ Մինաս Գրիգորենցը եւ ավելացնում, որ նրա կարծիքով Ազնավուրը պետք է դասվի մեծն Կոմիտասի շարքին։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի խոսքերով արդեն երեկվանից մարդիկ բարձրանում եւ ծաղիկներ էին խոնարհում Շառլի աստղի մոտ եւ մարդկանց հոսքը անընդհատ շարունակվում է։ «Մենք շատ արագ որոշեցինք բարձրանալ Ազնավուրի աստղի մոտ ծաղիկներ խոնարհելու համար։ Շատերն էին զանգահարում ու ինտերնետի միջոցով գրում թե երբ բարձրանանք։ Այդ պատճառով facebook սոցիալական ցանցում գրառում կատարեցինք, որ հարազատներով եւ ընկերներով պետ է բարձրանանք ծաղիկներ խոնարհելու ժամը 11։00-ին։ Շառլ Ազնավուրի հանդեպ մարդկանց հարգանքը ու սերը այնքան մեծ էր, որ ընդամենը երկու ժամ չանցած բազմաթիվ մարդիկ միացան մեզ եւ մենք բոլորս միասին հարգանքի տուրք մատուցեցինք եւ ծաղիկներ խոնարհեցինք մեծն Շառլի աստղի մոտ։ Իհարկե շատերը նաեւ չիմացան այդ մասին, բայց մարդկանց հոսքը անընդհատ շարունակվում է»,- ասում է Էդուարդ Այվազյանը եւ ավելացնում, որ մաեստրոյի հուղարկավորության օրը հնարավոր է միասնական ուժերով ավելի մեծ միջոցառում կազմակերպվի եւ այդ մասին ժողովուրդը նախօրոք տեղյակ կպահվի։

Ախալցխացի Կիմա Հակոբյանի խոսքերով Շառլ Ազնավուրը իր երգերում մշտապես սեր ու համերաշխություն էր քարոզում եւ մենք հայերս շատ բան ունենք սովորելու մեծն Ազնավուրից, որպեսզի լինենք ավելի համերաշխ ու միաբանված։

Ախալցխացիների հետ միասին բազմաթիվ զբոսաշրջիկներ եւս կանգ էին առնում Շառլ Ազնավուրի աստղի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգում աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակը

akhaltskha.net

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031