Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի որոշումը հրաժարական տալ եւ գնալ արտահերթի դեկտեմբեր ամսին նախապես ծրագրված գործողությունների ծրագիր էր». Աշոտյան

Հոկտեմբեր 03,2018 11:43

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ մթնոլորտի հանդարտեցումը կարեւոր է, բայց պետք չի հասցնել այդ կիզակետին, որ հետո ցույց տաս, թե կարող ես լուծել:

Խոսելով երեկ վարչապետի հետ հանդիպման մասին, նա ասաց. «ՀՀԿ խմբակցության հայտարարության մեջ տողատակեր կգտնեք, չեմ մանրամասնի: Ստացել եմ կայուն տպավորություն, եթե չասեմ նաեւ, որ տեղեկացված եմ, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրաժարական տալ եւ գնալ արտահերթի դեկտեմբեր ամսին՝ նախապես ծրագրված գործողությունների ծրագիր էր: Դրա մասին նա խոսեց մինչեւ երեկվա օրենքի ընդունումը՝ Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո: Օրինագծի երեկվա քննարկումն ու ընդունումը պարզապես պատրվակ էր՝ արագացնելու սեփական ծրագիրը կյանքի կոչելու ցանկությունը»:

Նա ասաց, որ այդ ցանկությունը իրեն, որպես պատգամավորի, չի անհանգստացնում, անհանգստությունը եւ խնդիրը հետեւյալն է. «Դեռեւս մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը ծրագիրն էր ներկայացնում ԱԺ ամբիոնից, կարող եք գտնել կադրերը, բառացիորեն ասաց հետեւյալը, որ հետհեղափոխական էյֆորիայի շրջանակներում կազմակերպել ընտրություններ, նշանակում է եւս մեկ անգամ զրկել ՀՀ հասարակությանը ազատ ընտրությունների հնարավորությունից՝ այս անգամ էյֆորիայի պատճառով: Ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխման կարիք կա, այդ փոփոխությունները պետք է իրականացվեն ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ակնհայտ է, որ Հայաստանի շատ ուժեր ունեն ադապտացիայի անհրաժեշտություն: Եթե խնդիրն այն է, որ պարզապես վարչապետն ու իր քաղաքական թիմը ուզում են պարզապես կապիտալիզացնել իրենց 2/3-րդը ԱԺ-ում՝ որպես մանդատներ, դա մի խնդիր է: Եթե խնդիրն այն հիմնավորումների մեջ է, որը փորձում են ձեզ հրամցնել, այդ հիմնավորումներից ոչ մեկը քննադատության չի դիմանում՝ ոչ տնտեսական, բիզնես միջավայրի, ոչ մյուսները: Հիմնավորումը մեկն է ինձ համար՝ Նիկոլ Փաշինյաննն ուզում է օր առաջ ԱԺ-ում ունենալ մեծամասնություն՝ կապիտալիզացնելու այսպես ասած սեփական վարկանիշը եւ Աստված մի արասցե, ինչ-որ աշխարհաքաղաքական խաղեր լինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031