Լրահոս
Օրվա լրահոսը

Ելենա Բորիսենկո. «Աշխատում եմ աչքերս փակել, քանի որ ինձ դուր է գալիս իմ վարչապետը». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 03,2018 11:41

«Ներկայիս իշխանության քայլերի, մոտեցումների մեջ ինձ շատ բան դուր չի գալիս, սրտովս չէ, բայց աշխատում եմ աչքերս փակել, քանի որ ինձ դուր է գալիս իմ վարչապետը, առաջին անգամ ես ունեմ վարչապետ, ում ուզում եմ ունենալ, ում ես եմ ընտրել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Ելենա Բորիսենկոն, որը թավշյա հեղափոխության օրերին մշտապես աջակցել է Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին։

Նա նշեց, որ ուզում է հավատալ վարչապետին, իսկ եթե վերջինս նույնիսկ սխալվի, ապա կուղղի իր սխալները, դեռ ժամանակ ունի. «Եթե այդ ամենից հետո ոչինչ չշտկվի, մենք կսկսենք համապատասխան վերաբերմունք ցույց տալ, մեր դժգոհությունն արտահայտել։ Պարզապես չեմ ուզում շատերի պես միայն սխալներ, թերացումներ մատնացույց անել։ Թեպետ ասեմ, որ ես կտրուկ քայլերի կողմնակից եմ, եւ կնախընտրեի, որ վարչապետն էլ առավել կտրուկ գործեր։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ նա ունի իր տեսլականը, սպասենք, տեսնենք, թե ինչպես   կզարգանան   իրադարձությունները»,- մեկնաբանեց դերասանուհին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031