Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Երեւանի ավագանու ընտրությունները, ըստ էության, ոչ թե ընտրություններ էին, այլ քաղաքացիների պատասխանն էր Նիկոլ Փաշինյանի կոչին». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 03,2018 11:23

«Ժողովուրդ» օրաթերթը «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցի հետ կապված  զրուցեց նույն կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։

– Պարոն Մարտիրոսյան, Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգությունը» քիչ թվով ձայներ հավաքեց։ Պատրաստվո՞ւմ եք մասնակցել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

– Անպայման։ Անպայման մասնակցելու ենք։ Մենք ուզում ենք, որ դա օր առաջ լինի։ Իսկ Երեւանի ավագանու ընտրությունները, ըստ էության, ոչ թե ընտրություններ էին, այլ քաղաքացիների պատասխանն էր Նիկոլ Փաշինյանի կոչին։ Վարչապետը ասեց՝ եթե ուզում եք արտահերթ ընտրություններ, քվեարկեք «Իմ քայլը» դաշինքի օգտին, քաղաքացիներն էլ տվեցին իրենց պատասխանը։ Դա հստակ քաղաքական աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ շատ պարզ էր՝ թե ինչու մենք քիչ ձայն հավաքեցինք։

– Ըստ Ձեզ՝այդքանից հետո ի՞նչ շանսեր ունեք խորհրդարանում հայտնվելու։

– Շանսերի խնդիր չկա։ Ինչ իմանանք՝ էդ պահին ինչ կլինի։ Ակնկալիքների մասին խոսելու բան չկա, որովհետեւ իրավիճակը հստակ չէ։

Զրուցեց՝ Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031