Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ, եթե վարչապետի հրաժարականից հետո երկու անգամ վարչապետ չի ընտրվում․ այդ դեպքում, ըստ օրենքի, Ազգային ժողովն արձակվում է։ Սակայն այս դեպքում էլ չկա երաշխիք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժերը չեն ընտրի վարչապետի իրենց թեկնածուին։ Մանավանդ, որ սեպտեմբերի 27-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է հենց այս տարբերակը։
Մնում է Սահմանադրության փոփոխությամբ հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը, սակայն, երկարատեւ գործընթաց է եւ ձեռնտու չէ գործող կառավարությանը։
Հասկանալի է դառնում, որ արտահերթ ընտրությունների շուրջ կայանալիք բանակցություններում ՀՀԿ-ն ամեն գնով փորձելու է հնարավորինս հետաձգել ընտրությունների անցկացումը եւ երկրի սպասվող կայուն զարգացումն ու բնականոն ընթացքը կանգնեցնել՝ իր քաղաքական շահերն առաջ տանելու համար։
Չի բացառվում նաեւ ակտիվ համագործակցությունը նոր իշխանություններից դժգոհ Ռոբերտ Քոչարյանի հետ, ում հավակնությունները քաղաքական դաշտում օր օրի նվազում են։
Բոլոր դեպքերում, ներքաղաքական այս բարդ պայմաններում սոցիալ-տնտեսական աճ գրանցելու միակ երաշխիքը դարձել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում