Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային սպորտի աստղերը սգում են Շարլ Ազնավուրի մահը

Հոկտեմբեր 03,2018 11:02

Մարզական աշխարհը միայն օգոստոս ամսին իմացավ, որ NBA-ի աստղ Լեբրոն Ջեյմսը հրապուրված է Շարլ Ազնավուրի երգերով: Դրանից հետո, երբ «Լեյքերսի» աստղը Փարիզում հյուր էր եղել Canal+ հեռուստաալիքին, պարզապես քարացել էր՝ տեղեկանալով, որ մեծագույն արվեստագետը հատուկ իր համար տեսագրություն է ձայնագրել. «Տեղեկացել եմ, որ իմ երգերը քեզ դուր են գալիս: Հաջողություն եմ մաղթում եւ հույս ունեմ, որ շուտով կտեսնվենք: Անձամբ ես այնքան էլ մարզական չեմ, սակայն բասկետբոլն իմ ամենասիրած մարզաձեւերից մեկն է»: Հսկայամարմին Ջեյմսը առաջին անգամ տեսնելով Շարլ Ազնավուրի՝ իրեն հղած ուղերձը՝ զարմանքից «հալվել է» եւ բացականչել «Սա անհավանական է»:

Շարլ Ազնավուրը առանձնապես չէր հետեւում մարզական իրադարձություններին, սակայն իր երգերով միշտ ոգեշնչել է բազմաթիվ մարզիկների: Ձյուդոյիստ Թեդի Ռիները, թենիսիստ Քրիստինա Մլադենովիչը, ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ Յուրի Ջորկայեֆը, Բիսկանտ Լիզարազյուն համացանցով ցավակցություն են հայտնել շանսոնյեի արքայի ընտանիքին: Իսկ ֆուտբոլի Ֆրանսիայի երկրորդ լիգայի «Թրուա» եւ «Օսեր» թիմերը Ազնավուրի մահից հետո խաղադաշտ մտել են նրա երգերի հնչյունների ներքո, թեեւ հարցազրույցներից մեկում Ազնավուրը խոստովանել էր, թե ամենից շատ ռեգբի է սիրում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

03.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031