Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը տնտեսության մեջ կարճ ժամանակամիջոցում լուրջ քայլեր իրականացնելու խնդիր ունի. «Ժամանակ»

Հոկտեմբեր 03,2018 10:48

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018-ի հունվար-օգոստոս ամիսների արտաքին առևտրի ցուցանիշները: Համաձայն հրապարակման՝ 2018թ. օգոստոս ամսվա 647 մլն դոլարի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ արտահանումը կազմել է 209.5 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 437.5 մլն դոլար: Ներմուծումը գումարային արտահայտությամբ ավելի քան կրկնակի գերազանցել է արտահանմանը:

Համեմատության համար նշենք, որ 2017թ. օգոստոսին ներմուծումը գերազանցել է արտահանմանը պակաս քան 1.7 անգամ:

2016թ. օգոստոսի համեմատությամբ՝ 2017-ի նույն ամսին արտահանումն աճել էր 21.8%-ով, ներմուծումը՝ 12.2 %-ով: Այս տարի պատկերը բավականին այլ է: Անցած տարվա օգոստոսի համեմատությամբ՝ այս օգոստոսին արտահանումն աճել է 4.4%-ով, ներմուծումը՝ 31%-ով: Բացարձակ թվային արտահայտությամբ՝ 2017թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ արտահանումն աճել է 76-77 մլն դոլարով: Մինչդեռ այս տարվա օգոստոսին անցած օգոստոսի նկատմամբ այդ աճը կազմել է ընդամենը 11.4 մլն դոլար, գրեթե 7 անգամ պակաս:

Օգոստոսին հուլիսի նկատմամբ արտահանման ծավալներն աճել են 6.4%-ով կամ 17.6 մլն դոլարով, մինչդեռ ներմուծման ծավալները՝ 5.7%-ով կամ բացարձակ թվով 24.2 մլն դոլար: 2017թ. նույն ընթացքում արտահանումն աճել էր 3.6%-ով կամ գրեթե 7 մլն դոլարով, ներմուծումը նվազել էր 1.4%-ով կամ գրեթե 5 մլն դոլարով:

2018թ. հունվար-օգոստոսին արտաքին առևտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ 578.6 մլն դոլար, 2017թ. նույն ժամանակամիջոցում՝ 1 մլրդ 114.2 մլն դոլար: Փաստորեն արտաքին առևտրի «ճեղքվածքը» խորացել է ևս ավելի քան 400 մլն դոլարով: Ընդ որում` այդ խորացումը սկսվել է արդեն հունիսից, երբ ներմուծումը բացարձակ թվով՝ 1.97 անգամ գերազանցում էր արտահանմանը: Հունիսին 2017թ. հունիսի համեմատությամբ՝ արտահանումն աճել էր 6.7%-ով, ներմուծումը՝ 20.8%-ով: Հուլիսին ներմուծում-արտահանում հարաբերակցությունը կազմում էր 2.1 անգամ հօգուտ ներմուծման: Արտահանումը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ գրեթե զրոյական մակարդակում էր, մինչդեռ ներմուծման ծավալներն աճել էին ավելի քան 22%-ով:

 

Նարեկ Խաչատրյան

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031