Այսպիսի տեսք ուներ խորհրդարանի հարակից տարածքը գիշերը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`իր հրահանգով խորհրդարանի շենքը շրջափակած մարդկանց ուղարկեց տուն:
Հիշեցնենք, մինչեւ ուշ գիշեր խորհրդարանում կառավարության ներկայացուցիչները`վարչապետի գլխավորությամբ, խորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկում էին իրենց նախընտրած ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Իսկ այդ ընթացքում Բաղրամյան պողոտայում եւ ԱԺ շենքի բակում բողոքի ցույց էր ընթանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ