Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկները, պաշտոններից ազատել է ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական նախարարներին

Հոկտեմբեր 03,2018 02:31
hramanagir

ՀՀ նախագահը քիչ առաջ , առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հրամանագրեր է ստորագրել որոշ նախարարների պաշտոնից ազատելու մասին:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՀՀ ԱԺ մուտքի առջեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից կառավարությունում ներկայացված նախարարները ազատվում են պաշտոնից, եւ միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է մնում պաշտոնին` իր ցանկությամբ:

Պաշտոնից ազատվել են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը(ՀՅԴ), արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը (ԲՀԿ), տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), տրանսպորտի, կապի  եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031