Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կայացած բանակցություններից հետո դրսում հավաքվածների առջեւ իր ելույթի ընթացքում անդրադարձավ նաև Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:
«Նույնիսկ հրաժարական տված իրավիճակում ես շարունակելու եմ վարչապետի պարտականությունները կատարել, և ոչ մի խնդիր չկա, որ Ֆրանկոֆոնիայի համաժողովը Հայաստանում տեղի ունենա… Գործընկերային կոռեկտությունից ելնելով` կփորձեմ այս հարցը քննարկել նաև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության երկրների ղեկավարներից առնվազն մի քանիսի հետ, նաև նրանց հետ խորհրդակցել, թե ինչը խնդիր կառաջացնի, ինչը՝ ոչ, որպեսզի նաև ճիշտ լինի»,- ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ հեռախոսազրույցներ է վարում մի շարք գործընկեր երկրների հետ. «Այդ երկրների ղեկավարներին տեղեկացնում եմ, թե Հայաստանում ինչ իրադարձություններ են կատարվում»:
Հիշեցնենք՝ 2018 թվականի հոկտեմբերի 11-12-ը Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում Հայաստան են այցելելու շուրջ 100 երկրների պատվիրակություններ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ