Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցություններն ավարտվեցին ոչնչով. Կողմերը չեն զիջում

Հոկտեմբեր 03,2018 01:09

Քիչ առաջ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանի աշխատասենյակում ընթացող բանակցություններն ավարտվեցին: Հանդիպմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանը, Գևորգ Գորգիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, նախարար Արտակ Զեյնալյանը:

Բանակցությունների ավարտից հետո նրանցից որևէ մեկը չցանկացավ որևէ մեկնաբանություն անել: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբեր ամսին:

Aravot.am-ին Արամ Սարգսյանը պատմեց, որ բանակցությունների կողմերը մնացել են իրենց դիրքորոշումներին. որևէ մեկը չի զիջել իր դիրքերը:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «Յոյս, հաւատ, սէր» եւ մի քիչ էլ համբերութիւն եւ շատ շուտով օրէնքի ու իրաւունքի ուժով յեղափոխութիւնը վերջնականապէս կը յաղթանակի: Երբե՛ք, երբե՛ք եւ երիցս ԵՐԲԵ՛Ք՝ վայրկեան անգամ չկասկածէք՝ յաղթանակը մերն է լինելու: Տեխնիկական-կազմակերպչական հարցեր են մնացել 🙂

    Սիրում եմ բոլորիդ: Բարի գիշեր

  2. Artur Lazarian says:

    Հանրահաւաքի բոցերը վերջն էին 🙂 🙂
    ԲՈՑ 1՝ Նիկոլ Փաշինեանի ելոյթից. «ոչ մի թուփ, ոչ մի խոտ, ոչ մի պատգամաւոր»
    ԲՈՑ 2՝ Հանրահաւաքի վերջում մէկը բղաւում է. «Էն կաթողիկոսի հարցը մնաց»
    ԲՈՑ 3՝ Նիկոլ Փաշինեան իր թիմակիցներից հետաքրքրւում է. «Մարզերում հիմա ի՞նչ իրավիճակ է»: Ժողովրդի միջից մէկն էլ, թէ բա. «Ինչ պիտի լինի: Երեւան են գալիս»:

  3. Հ.Շ. says:

    Կարո՞ղ էք տեղեկացնել թէ ի՞նչ էր այս անգամ ցուցարարների թիւը: Լուրջ թիւը, ոչ թէ քարոզչական նպատակներով հնարուածները, զորս մէկ կամ միւս կողմը տարածում է:

    Մի այլ թերթում, մէջբերումի ձեւով, գրուած է որ իր կոչից անմիջապէս յետոյ, Պարոն Փաշինյանը ասում էր թէ այս անգամ հասնելու են հինգ հարիւր հազարի, վեց հարիւր հազարի…

    Այս, փողոցի զօրակոչիկների այժմէացած թիւը, շատ աւելի յատկանշական է, քան թէ Կարգին Քաղաքապետին 82 տոկոսը, 56% ձեռնպահներով:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031