Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ դեմոկրատներ կուսակցություն․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն օրվա հրամայականն է և մեր հասարակության գերակշիռ մասի իրավացի պահանջը

Հոկտեմբեր 03,2018 01:06

Այսօր խորհրդարանում ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հապճեպ ընդունումն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Այդ նախաձեռնությամբ նոր անջրպետ առաջացավ ՀՀ-ում սկսված փոփոխությունների կողմնակիցների և գործող Ազգային ժողովի միջև։ Ակնհայտ է, որ այդ նախաձեռնությամբ փորձ է արվում վիժեցնել այն բոլոր անհրաժեշտ օրեքների ընդունումը և պրոցեսների նախապատրաստումը, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, այդ թվում՝ այդքան կարևոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որն ամբողջովին հարմարեցված էր հին համակարգին։

Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, օրվա հրամայական է դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչն այս իրավիճակում կհանդիսանա ՀՀ-ում քաղաքական և հասարակական համերաշխության ապահովման ամենաանհրաժեշտ և արդյունավետ լուծումը։ Իսկ նրանք, ովքեր կխոչընդոտեն արտահերթ ընտրությունների անցկացմանը, ակնհայտորեն կնպաստեն հասարակության երկփեղմանը և ՀՀ թուլացմանը՝ այն էլ Հայաստանի և Արցախի համար այսքան պատասխանատու և կարևորագույն  պատմական ժամանակաշրջանում։

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն ևս մեկ անգամ վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ քաղաքացիների և վարչապետի դիրքորոշմանը՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն օրվա հրամայականն է և մեր հասարակության գերակշիռ մասի իրավացի պահանջը, և ժողովրդավարական չափանիշներով անցկացված ընտրություններն են, որ կարող են դառնալ Հայաստանում փոփոխությունների և զարգացման անշրջելիության երաշխիքը։

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

03102018թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031