Մենք առաջին քաղաքական ուժն էինք, որ սատարեցինք Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը և մշտապես ջատագովն ենք եղել այդ հեղափոխության վերջնական հաղթանակին` դրա հանգուցալուծումը տեսնելով Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման մեջ։
Այս բախտորոշ շրջափուլում, երբ վերստին առկախվել է հեղափոխության հռչակած արժեքների իրագործումը և հեղափոխության արդյունքների ամբողջացումը ես և իմ քաղաքական թիմը մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կողմից հնչեցված` Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման կոչին։
https://www.facebook.com/artur.baghdasaryan.902/videos/vb.100025632933555/237983917066038/?type=2&theater
Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ