Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյան. «Մենք արդեն ունենք 4 ամիս ժամանակ, մինչեւ այս «գիշերային օրենքը» ուժի մեջ կմտնի ընդունողների համար լավագույն սցենարի դեպքում»

Հոկտեմբեր 02,2018 23:24

Նոր «ընդունված» օրենքը դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը, որն այդ անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ:

Այս ժամկետի ընթացքում Հանրապետության նախագահն ունի Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն՝ հիշյալ օրենքի սահմանադրականության ստուգման նպատակով:

Սահմանադրական դատարանն այս դիմումը կարող է քննել եւ որոշումը կայացնել մինչեւ 3 ամիս ժամկետում:

Սահմանադրական դատարանի՝ օրենքի Սահմանադրության համապատասխանության մասին որոշումից (սա ֆանտաստիկայի ոլորտից է) հետո Հանրապետության նախագահն ունի ընդամենը 5 օր օրենքը ստորագրելու եւ հրապարակելու համար: Կարող է եւ ընտրել չստորագրելու տարբերակը, որի դեպքում օրենքը ստորագրվում եւ հրապարակվում է ԱԺ նախագահի կողմից 5 օրում:

Մենք արդեն ունենք 4 ամիս ժամանակ, մինչեւ այս «գիշերային օրենքը» ուժի մեջ կմտնի ընդունողների համար լավագույն սցենարի դեպքում:

Այսինքն, սրա ընդունողները չեն կարող չհասկանալ այս ամենը: Ուրեմն, այսպիսի բեմականացման նպատակը կարող է լինել սադրանքը՝ բռնությունն ու քաոսն է, որ կարող է պղտորել Հայաստանյան քաղաքական դաշտի ջրերը:

Եվ ուրեմն ծայրահեղ զուսպ եւ կազմակերպված պետք է լինել:

Վահե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Փաստաբան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031