ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն այսօր չի կարողացել մասնակցել ԱԺ արտահերթ նիստին: Նրա մուտքը խորհրդարան խոչընդոտվել է ԱԺ շենքի մոտ ակցիա անող մարդկանց կողմից: Այս մասին տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց պատգամավորը:
«Արտահերթ նիստի մասին իմանալուց հետո մինչև հասա Ազգային, ժողով արդեն շրջապատել էին շենքը, անհնար էր մոտենալ ԱԺ շենքին: Բազմությունը շատ էր, ու մի կին ճանաչեց ինձ: Հարցրեց` Դուք պատգամավոր ե՞ք` ՀՅԴ ֆրակցիայից, երբ ստացավ դրական պատասխան, սկսեց վիրավորել՝ Դուք դավաճան եք, այս եք, այն եք»,- ասաց պատգամավորը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում