ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացմամբ կոչ արեց ԱԺ շենքից դուրս եկող որեւէ պատգամավորի ելքումուտքը չխոչընդոտել:
«Պայմանավորվեցինք, որ ոչ մեկի հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն չպետք է արվի, միայն քաղաքական վանկարկումներ կարող են լինել, քաղաքական կոչեր նույնպես»,-ասաց նա ԱԺ տարածքից:
«Եթե որեւէ պատգամավոր շենքից դուրս կգա, կուզենա տարածքը լքել, խնդրում եմ ճանապարհ բացել, քաղաքավարի, առանց որեւէ վիրավորանքի թողեք գնան: Սա ընդամենը այգի է, որտեղ դուք ներկա եք, սա շատ սկզբունքային է»,-հավելեց նա:
«Խնդրում եմ մեկնաբանություններով ինձ մի հակադարձեք, սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն է… Որեւէ մեկի անձնական արժանապատվությունը, ֆիզիկական անվտանգությունը, ինքնասիրությունը չպետք է վիրավորվի»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/436512067166347/
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ