Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցուցարարները մտել են ԱԺ տարածք, վարչապետը ներսում է

Հոկտեմբեր 02,2018 22:45

Մեծ թվով քաղաքացիներ վարչապետի հետեւից գալով կարողացան մտնել  ԱԺ տարածք՝ այգի: Նրանք վանկարկում են ՝ «ՀՀԿ հեռացիր», «ԲՀԿ հեռացիր»: «Ելք» խմբակցության պատգամավորները փորձում  են կանխել նրանց մուտքը դեպի շենք: Շենքից նաեւ  որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ դուրս եկան:  ԱԺ շենքի մուտքի մոտ է նաեւ Շիրակ Թորոսյանը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում ասաց, որ չի բացառվում առաջիկա օրերին  ցույցերը շարունակվեն, նա նաեւ բացառեց որոշ ուժերի կողմից Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը վարչապետ առաջադրելու առումով՝ ընդգծելով նրա անձի հանդեպ եղած ատելության ծավալը: Նա հույս հայտնեց, որ բանակցությունների դռները դեռեւս փակված չեն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը բանակցում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: ԱԺ-ում են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031