Այս պահին բողոքի ցույց են անցկացնում նաեւ Վանաձորում: Հարյուրավոր վանաձորցիներ դուրս են եկել փողոց, ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Երթի մասնակիցները Հայքի հրապարակից երթով շարժվում են Թումանյան հրապարակ: Նրանք վանկարկում են՝ «ՀՀԿ հեռացիր, «Վախկոտ ԲՀԿ» եւ այլ կոչեր: Երթի մասնակիցների շարքերում են նաեւ Լոռու փոխմարզպետներ՝ Արամ Խաչատրյանն ու Անդրեյ Ղուկասյանը:
Երթի մասնակիցներին ազդանշաններով ուղեկցում են նաեւ ավտոմեքենաների վարորդները: Վանաձորցիները «Վանաձորը Փաշինյանի հետ է» պաստառով ու վարչապետի նկարները ձեռքներին շրջում են քաղաքում, պահանջելով արտահերթ ընտրություններ: Այս պահին գնալով ավելանում է երթի մասնակիցների թիվը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատանքից կազատվեն ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներն ու մարզպետները: Նշենք, որ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ