Մարկզ Արզոյի սիրած զբաղմունքը իրեն հիշեցնում է Հայաստանում կարուսել նստելու դժվարությունները:
Լաս Վեգասի ցուցահանդեսում Արգենտինայում պատրաստած ու նրա ձեռքով ներկած կարուսելը գնահատվել է 280 000 դոլար: Գրում է «Ալպենա նյուզ» լրատվականը:
Արզոն պատմել է, որ իր մանկության տարիներին, երբ ինքն ապրում էր Հայաստանում, նրա ընտանիքը շատ աղքատ էր.
«Ես հերթում սպասում էի՝ կարուսել նստելու», – ասում է նա, – «Մեկ անգամ երեք օր հերթ եմ կանգնել: Ի վերջո մեկն ինձ անվճար տեղ առաջարկեց, բայց նրա ընտանիքի անդամը եկավ ու ես ստիպված էի նորից հերթ կանգնել»:
Կարդացեք նաև
Չնայած իր դրությանը, Արզոն էլեկտրատեխնիկի մասնագիտություն ստացավ և վերելակների համար ստեղծեց թվային հաշվողական համակարգ:
Ալպենայում (նահանգ Միչիգան) ձեռք բերելով մինի-գոլֆի և մարզումների համար նախատեսված մի դաշտ՝ հավեսի համար կարուսելներ ավելացնելով՝ Արզոն այն դարձրեց խաղահրապարակ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ