Այս պահին Գյումրու Թատերական հրապարակում նույնպես հանրահավաք է տեղի ունենում՝ ընդդեմ ՀՀԿ խմբակցության նախագծի։ Իսկ մինչ այդ, սկսել էին ավտոերթ, փակել Սայաթ-Նովա կենտրոնական փողոցը։
Բավական մեծ թվով մարդիկ, հատկապես ակտիվ երիտասարդներ՝ չնայած խոնավ, տհաճ եղանակին դուրս են ելել իրենց վրդովմունք արտահայտելու։
Նրանցից թիվը գնալով ավելանում է, շատերը ուղիղ եթեր են մտել ֆեյսբուքով՝ մեկնաբանելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը ու ոտքի կանգնելու անհրաժեշտությունը։ «Խառը վիճակ, Գյումրի․ սպասում ենք զարգացումների»,-գրել էր նրանցից մեկը։
Հնչեցին ելույթներ, ՀՀԿ-ին «երջանկահիշատակ» անվանեցին, քննադատեցին նաև ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, հայտարարեցին, որ Հայաստանում հակահեղափոխություն չի լինելու։
Նրանք հրապարակից մերթընդմերթ ուղիղ եթերով հետևում են մայրաքաղաքում կատարվող իրադարձություններին, իսկ քիչ առաջ ունկնդրում Շառլ Ազնավուրի երգերը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ