«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը Aravot.am-ի հարցի առիթով՝ չե՞ք վախենում, որ ՀՀ կառավարությունից իր ներկայացուցիչներին ետ կանչելով՝ Դաշնակցությունը կվաստակի հակահեղափոխականի պիտակը, Գեղամ Մանուկյանը հիշեց 2009-ը, երբ ՀՅԴ-ն կրկին դուրս եկավ կոալիցիայից:
Նա, մասնավորապես ասաց. «2009-ն էլ Դաշնակցությունը կոալիցիայից դուրս եկավ, երբ ՀՀ քաղաքական դաշտի 99 տոկոսը, դատելով այդ օրվա ԶԼՄ-ների կարծիքից, երբ գրեթե ողջ հայ ժողովուրդը կողմ էր արտահայտվում Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությանը, որին ընդդիմացան Դաշնակցությունը և նրա հետ նաև մի քանի շատ քիչ թվով կուսակցություններ: Բայց էլի չէր վախենում դաշնակցությունը: Ենթադրում եմ՝ այս անգամ ևս դաշնակցականներն իրենց քայլերում համոզված են»:
Գեղամ Մանուկյանն ասաց՝ ավագանու ընտրություններից հետո, դատելով ամբողջ ընտրապայքարի լարվածությունից՝ սև-սպիտակ մթնոլորտը հատկապես, ԲՀԿ-ի, Դաշնակցության դեպքում հաշվի առնելով ընտրարշավի մասնակիցներին՝ դիմում էինք հետագա քաղաքական քայլերի վերաբերյալ հարցումներով: Ուստի այսօր էլ Երկիր Մեդիայի թղթակիցը ելնելով լարված մթնոլորտից դիմել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին նույն հարցով: Նա էլ տեղեկացրել է կառավարությունից դուրս գալու մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ