Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը գնաց ԱԺ՝ բանակցելու այնտեղ «պատանդված» ուժերի հետ

Հոկտեմբեր 02,2018 22:15

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ  ասաց, թե ինչ ընթացակարգով է պատրաստվում հրաժարական տալ, ասաց, որ դա կանի, որպեսզի որեւէ մեկը չմտածի, որ ինքը կառչած է ՀՀ վարչապետի պաշտոնից: Նա պարզաբանեց , որ եթե երկու անգամ երկօրյա ժամկետում նոր վարչապետ չընտրվի, խորհրդարանը կլուծարվի:

«Եթե ժողովուրդը կանգնած է՝ հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ուրեմն ժողովրդի հետ կարող ենք թույլ չտալ, որ խորհրդարանը չընտրի նոր վարչապետ: Հրաժարականից հետո ես շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները: Ու եթե հետո մեր քաղաքական ուժին վստահության քվե կտաք, էլի կընտրվեմ»,-ասաց ՀՀ վարչապետը:

«Ես որպես ՀՀ վարչապետ քսանչորս ժամ հնարավորություն ունեն մուտք գործել ԱԺ տարածք,եւ  ես հիմա Դեմիրճյան փողոցով կգնամ ԱԺ տարածք, այդ ընթացքում տեղի չի ունենա ոչ մի բան, ոչ մի ճյուղ, ոչ մի ավտոմեքենա, ոչ մի տերեւ, ոչ մի պատգամավոր չի վնասվի: Ես մուտք կգործեմ ԱԺ տարածք, որպեսզի բանակցեմ այնտեղ գտնվող պատգամավորների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ստեղծված քաղաքական իրավիճակի կարգավորման վերաբերյալ եւ դա կանենք սիրո ու համերաշխության մթնոլորտում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031