Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոք, հեռատեսությունը երբեք չի եղել այս գումարման ԱԺ-ի ուժեղագույն կողմը. ՔՊ-ական նախարարների արձագանքները

Հոկտեմբեր 02,2018 22:13

Կառավարության անդամները իրենց ֆեյսբուքյան էջերում արձագանքել են ստեղծված իրավիճակին:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան. «Եվս մի անգամ փաստենք․

Գործող ԱԺ-ն չի ներկայացնում ժողովրդին, լեգիտիմ չի, ստեղծում է սահմանադրական ճգնաժամ և խոչընդոտում է ՀՀ անվտանգությանն ու զարգացմանը»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան. «Ազգային ժողովը կրկին ու կրկին ապացուցում է իր լեգիտիմության բացակայությունը։
Ցավոք, հեռատեսությունը երբեք չի եղել այս գումարման ԱԺ-ի ուժեղագույն կողմը։

Մենք էլ առաջ ենք շարժվում մեր ծրագրով՝ շուտով տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ»:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան. «Երբ տեղի ունեցավ Հեղափոխությունը, մենք հայտարարեցինք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություն չենք նախաձեռնում, որովհետև քաղաքական մյուս ուժերը պետք է պատրաստվեն դրան։ Միաժամանակ նշում էինք, որ Հեղափոխությունից անմիջապես հետո ամենաշատը մեզ էր ձեռնտու ընտրություն անցկացնելը, քանի որ կարող էինք ստանալ բացարձակ մեծամասնություն, բայց դա չենք անում վերոնշյալ պատճառով։

Սակայն հիմա, երբ ասում ենք, որ ընտրությունների ժամանակը մոտենում է, ասում են՝ քաղաքական ուժերն էլի պատրաստ չեն։ Է, ո՞նց պատրաստ լինեն, եթե ընտրություններին նախապատրաստվելու, կառույցներն ուժեղացնելու փոխարեն ոմանք սատանի մայլում քյանդրբազություն են անում, ուրիշ ոչինչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031