Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ազատեց նախարարներին, իսկ ԲՀԿ-ական փոխվարչապետին պահեց

Հոկտեմբեր 02,2018 22:10

«Մենք արտահերթ ընտրություններ կունենանք նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին, որովհետեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ես հարց դրեցի Երեւանի քաղաքացիների առաջ, ասացի ովքեր կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պետք է կողմ քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին, իսկ «Իմ քայլը» ութսունմեկ տոկոս ձայն հավաքեց: Սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան անհետաձգելիորեն»,-բազմահազարանոց հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը եւս հանրահավաքի հարթակի վրա էր, նա շնորհակալություն հայտնեց աջակցության համար:

Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդի ներկայությամբ ստորագրում է ԲՀԿ-ական, ՀՅԴ-ական նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումներ՝ Հրաչյա Ռոստոմյանին, Արծվիկ Մինասյանին, Արթուր Գրիգորյանին, Լեւոն Վահրադյանին, Աշոտ Հակոբյանին, Արթուր Խաչատրյանին: Փաշինյանն ասաց, որ ԲՀԿ-ական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկացել է մնալ եւ աշխատել իր հետ: Նա կոչ արեց ողջունել փոխվարչապետին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Ըստ «Երկիր մեդիայի»՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հարցին, թե արդյոք նրան կառավարության աշխատակազմից հայտնել են՝ աշխատանքից դուրս գալու դիմում գրել, ինչպես հանրահավաքում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, պատասխանեց, որ նման հեռախոսազանգ չի ստացել։ Ի դեպ, նույնը տեղեկացրեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031