Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Ես նախապատրաստել եմ ՀՅԴ եւ Ծառուկյան դաշինքը ներկայացնող նախարարներին ազատելու հրամանագրեր»

Հոկտեմբեր 02,2018 22:03

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարզերից եւս շարժվում են՝ միանալու բազմամարդ հանրահավաքին: Նա կոչ արեց մարզերի բնակիչներին դուրս գալ իրենք քաղաքների եւ գյուղերի կենտրոնական հրապարակներ ու պահանջել ԱԺ արտահերթ ընտրություններ:

Վարչապետը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել Շարլ Ազնավուրի հիշատակը, ինչից հետո բոլորը միացրին հեռախոսների լապտերները ու լռեցին:

«Այսօր պետք է խոսենք ՀՀ-ում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի եւ դրա լուծումների մասին: Երեկ եւ այսօր ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունների պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը հակահեղափոխություն իրականացնելն է, եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Դա դավադրություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ես այս որոշման մասին իմանալով՝ իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման  ՀՅԴ եւ Ծառուկյան դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու հրամանագրեր: Նրանք այս պահից համարվում են աշխատանքից ազատված»,-ասաց Փաշինյանը:

Նա ասաց, թե ինչու են անհրաժեշտ խորհրդարանական ընտրությունները. «Գործող խորհրդարանը չի ներկայացնում հայ ժողովրդին եւ իրավունք չունի ներկայանալ: Այս խորհրդարանը ընտրվել է ընտրակաշառքների, ճնշումների, վարչական լծակների գործադրման արդյունքում: Այս խորհրդարանի լուծարումը պետք է խորհրդանշի հայ ժողովրդի վերջնական ազատագրումը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, այս խորհրդարանը մերժված է հայ ժողովրդի կողմից. «Ժողովուրդը պետք է ունենա իրեն ներկայացնող խորհրդարան, որին ընտրել է ժողովուրդը իր ազատ քվեով»: Փաշինյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների անցկացման մասին ամրագրված է նաեւ կառավարության ծրագրում:

Ամենաթեժ պահին ասացին, որ երեխա է կորել: «Երեխան հարազատների միջավայրում է, ինչու պետք է կորի»,-ասաց Փաշինյանը: Ապա` Լևոն անունով երեխային ասաց, որ իրեն մոտենա, որպեսզի ծնողը գտնի նրան:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031