Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Փայլան. «Մեջլիսի նախագահը կոպիտ և վիրավորող բառերի պատճառով հետ է ուղարկել 1955թ. սեպտեմբերի 6-7-ին տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրելու մասին առաջարկս»

Հոկտեմբեր 02,2018 21:13

Ermenihaber.am. Թուրքիայի խորհրդարանի նախագահ և նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը հետ է ուղարկել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի առաջարկը, որով նա կոչ էր արնում ուսումնասիրել 1955թ. սեպտեմբերի 6-7-ի հայտնի դեպքերը։ Այդ ժամանակ Ստամբուլում հայերը, հույները և հրեաները ենթարկվել էին կոտորածի ու կողոպուտի:

«Մեջլիսի նախագահը կոպիտ և վիրավորող բառերի պատճառով հետ է ուղարկել 1955թ. սեպտեմբերի 6-7-ին տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրելու մասին առաջարկս։ Նա ցանկանում է, որ ես հանեմ իմ կողմից մատնանշված ուշագրավ հատվածները։ Իմ կարծիքով Թուրքիայի խորհրդարանի նախագահն ակնկալում է, որ ես այդ կոտորածների մեղավորներին ասեմ՝ կեցցեք», գրել է Փայլանը։

Հիշեցնենք, որ 1955թ սեպտեմբերի 6-ին ժամը 13:00-ին Թուրքիայի պետական ռադիոյով հայտարարվել էր, որ Սալոնիկ քաղաքում գտնվող Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հայրական տան վրա ռումբ է նետվել: Կեսօրից հետո թուրքական տարբեր երիտասարդական կազմակերպություններ և գլխավորապես իշխանությունների աջակցությամբ ստեղծված «Կիպրոսը թուրքական է» միությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպում են բողոքի հանրահավաք: Այնուհետև ցուցարարները սկսում են քարեր նետել Թաքսիմին հարակից Իսթիքլյալ պողոտայում գտնվող հույներին և հայերին մահակներով և այլ անհրաժեշտ գործիքներով զինված խմբեր, որոնք սկսում են հարձակվել, կոտրել ու թալանել ոչ մուսուլմաններին պատկանող խանութները, արհեստանոցները, տները, դպրոցները, եկեղեցիները և անգամ գերեզմանատները: Ջարդերը չեն սահմանափակվել միայն Իսթիքլյալ պողոտայով, այլ արագորեն տարածվել են Ստամբուլի մյուս թաղամասերում` Բաքըրքյոյ, Բեյօղլու, Բեյքոզ, Բեշիքթաշ, Էմինոնյու, Էյուփ, Ֆաթիհ, Քադըքյոյ, Սարըյեր, Շիշլի, Ուսքյուդար:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031