Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հնարավոր է վայր դնեն պորտֆելները. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 02,2018 21:12

Այս պահին խորհրդարանի շենքում մարդաշատ է: Վիճահարույց քվեարկությունից հետո, պատգամավորները չեն կարողանում դուրս գալ խորհրդարանի շենքից:

Այստեղ են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորները: Շենքը ներսից շրջափակել են անվտանգության աշխատակիցները եւ թույլ չեն տալիս, որ ներսից մարդիկ դուրս գան: Հավանաբար, մտավախություններ կան, որ շենքը դրսից շրջափակած մարդիկ կարող են գրոհել:

Խորհրդարանի շենքում պատգամավորների հետ պատանդ են մնացել ոչ միայն լրագրողներն, այլ նաեւ այն աշխատակիցները, ովքեր չէին հասցրել նախապես դուրս գալ շենքից:

Խոսակցություններ կան, որ այսօր, մինչեւ օրվա վերջ կամ վաղն առավոտյան ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախարարները կդնեն պորտֆելները: Պաշտոններից կհրաժարվեն նաեւ մարզպետները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031