67 ձայնով խորհրդարանը կողմ քվեարկեց աղմկահարույց նախագծին, որը ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոքրացնում է խորհրդարանը ցրելու հնարավորությունը: ԱԺ երկու մուտքերը շրջափակված են: Ցուցարարները նախագծին կողմ քվեարկած ուժերին հեռանալու կոչ են անում:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նույնպես տեղում է, իրավիճակը նրա գնահատմամբ հանգիստ է, վերակարգերը տեղում են, ամեն ինչ կարգին է: Նրա տեղեկություններով, մի քանի հազար մարդ է հավաքվել: Վալերիյ Օսիպյանն ասաց, որ քաղաքացիները կարգ չեն խախտել, օրենքի սահմաններում է ամեն ինչ, հարակից շենքերից ահազանգեր չկան:
ՀՀ ոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է, որպեսզի բախումներ եւ սադրիչ գործողություններ չլինեն: Նա ասաց, որ վարչապետի անվտանգության ծառայությունը պատշաճ կերպով է իրականացվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ